Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 22
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Ամեն րոպե երկիրն իր պտույտն է կատարում ու շարժում իր
հետ ժամանակը, որ մեր համակարգում չափվում է
վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով, տարիներով,
դարերով, իսկ մենք հենց այդ ժամանակի մեջ ենք, այդ Երկրի մի
մասնիկը, Տիեզերքի ու մարդկության դեռ միակ բնօրրանում, որ
կապույտ մոլորակ են անվանում: Ովքե՞ր ենք մենք` մարդիկս,
որո՞նք են մեր առավելություններն ու թերությունները, ինչո՞ւ հենց
մեզ է վիճակված լինել գիտակիցն ու բանական էակը այս ողջ
հավերժական Տիեզերքի մի անկյունում: Ովքե՞ր ենք մենք,
աստվածային մասնիկը կրողնե՞ր, թե՞ աստվածայինը կորցրած
դեգերողներ ու անսահմանության մեջ մոլորված, կորսված
արարածներ` արարված ու մոռացված... Միայն ակնհայտ է այն,
որ մենք այդ ժամանակի ու մի համակարգի մասնիկն ենք,
յուրաքանչյուրս սեփական ներաշխարհով, յուրօրինակությամբ:
Մենք մի ողջ աշխարհի մասն ենք` միաժամանակ մեր սեփական
աշխարհն ունենալով:
Խավար է շուրջը... Լույսի ոչ մի մասնիկ, չկա: Լռություն ու
համատարած մթություն, բայց այդ անաստղ և անլուսին գիշերում
24