Arlen Shahverdyan Լռության գինը | Page 90

WWF-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՄԵԿ ԱՐՈՒ ԵՎ ԵՐԿՈՒ ԷԳ ԱՌԱՆՁՆՅԱԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ19 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի ապրիլը WWF-ին հաջողվել է թաքնված տեսախցիկների միջոցով ստանալ կովկասյան ընձառյուծի 14 նկար: Նկարների վերլուծությունները վկայում են այն մասին, որ առնվազն մեկ արու և երկու էգ շուրջ մեկ տարի բնակվում են Հայաստանի հարավում: Դա հույս է տալիս ակնկալելու, որ 2014 թվականին էգ ընձառյուծները ձագեր կունենան, ինչն իր հերթին ավելի մեծ ուշադրություն և ջանքեր կպահանջի տարածաշրջանում ընձառյուծի պահպանությունը ավելի հզորացնելու համար: Համաձայն թաքնված տեսախցիկների նկարների և դաշտային մոնիտորինգի տվյալների՝ ընձառյուծի որսատեսակների (բեզոարյան այծերի, Հայկական մուֆլոնների) քանակը նույնպես աճել է: Այս ձեռքբերումները WWF-ի երկարաժամկետ աշխատանքի արդյունքն է սկսած 2002 թվականից: Աշխատանքները ներառում են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանության հզորացումը («Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներ) և նոր ԲՀՊՏ-ների ստեղծումը («Արևիկ» ազգային պարկ, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրեր), որոնք ընդգրկում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը: Վերոնշյալ աշխատանքները իրականացվել են ՀՀ բնապահ19 Աղբյուրը՝ «WWF-ի մասնագետները փաստում են կովկասյան ընձառյուծի մեկ արու և երկու էգ առանձնյակների առկայությունը Հայաստանի հարավում» (http://wwf.panda.org/hy/?220314/WWF---------------): ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 89