Arlen Shahverdyan Լռության գինը | Page 88

Հայաստանում ընձառյուծի հիմնական ապրելավայրերում WWF-ը տեղադրել է ֆոտոխցիկներ, որոնց շնորհիվ պարբերաբար ստանում է տեղեկույթ տարածքում հանդիպող կենդանիների, այդ թվում՝ ընձառյուծի և նրան որս հանդիսացող տեսակների վերաբերյալ: Այս տեսակի կարգավիճակի, ապրելավայրերի և պահպանության միջոցառումների մասին տեղեկույթը ամփոփվել և հրատարակվել է IUCN Cat News-ի առանձին համարում: Իրականացվել են հանրային իրազեկման մակարդակի բարձրացման և տեղեկատվական մի շարք գործողություններ (դպրոցական կրթական ծրագրեր, քարոզարշավներ, հրատարակումներ, մրցույթներ և այլն): Ընձառյուծի ապրելավայրերին կից համայնքներում համայնքային զարգացման տարբեր ծրագրեր են իրականացվել՝ տեղի բնակչությանը այլընտրանքային եկամուտի միջոցներով ապահովելու նպատակով: Բոլոր այս ջանքերը տվեցին խոստումնալից արդյունք՝ ընձառյուծը զգալիորեն հաճախ հայտնվեց Հայաստանի հարավում, հատկապես՝ վերջին տարվա ընթացքում: 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում WWF-ը գրանցել է որոշ տվյալներ, որոնք վկայում են ընձառյուծի ներկայությունը վերոնշյալ տարածքում՝ • 23.10.2012 - ոտնահետքերի լուսանկար Հայաստանի հարավում (ենթադրաբար՝ հասուն արու), • 17.12.2012 - ոտնահետքերի (ենթադրաբար՝ հասուն արու) և որսի մնացորդների (վարազ) լուսանկար Հայաստանի հարավում, ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 87