Arlen Shahverdyan Լռության գինը | Page 87

ՀՀ բնապահպանության նախարարության սերտ համագործակցության շնորհիվ մեծ նվաճումներ կան Հայաստանի հարավում ԲՀՊՏ-ների համակարգի զարգացման առումով: Հայաստանի հարավում չորս նոր ԲՀՊՏ է ստեղծվել («Արևիկ» ազգային պարկը, «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերը, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը), հզորացվել է «Շիկահող» պետական արգելոցը: Դրանք ընդգրկում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը՝ 85366 հա ընդհանուր տարածքով, որը կազմում է հանրապետության տարածքի 2,9 %-ը: Այս ամենը ստեղծվել է տարբեր դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, ներառյալ՝ CEPF-ը, UNDP-ը, GEF-ը, Նորվեգիայի կառավարությունը, CNF-ը, WWF Գերմանիան, WWF Շվեյցարիան և WWF Նորվեգիան: Ընձառյուծի պահպանությունը հզորացնելու նպատակով WWF-ը աջակցել է «Խոսրովի» և «Շիկահողի» պետական արգելոցներին, «Արևիկ» ազգային պարկին, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերին՝ տրամադրելով սարքավորումներ և համապատասխան հարմարություններ (տեսուչների համար պահակատներ, ամենագնաց ավտոմեքենաներ, ճանապարհային արգելափակոցներ, հեռադիտակներ, ֆոտոխցիկներ և այլն): ԲՀՊՏ-ներից դուրս ընձառյուծի պահպանությունն ապահովելու համար WWF-ը երեք մարզերի Բնապահպանության պետական տեսչություններին (Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք) տրամադրել է անհրաժեշտ սարքավորումներ (ամենագնաց ավտոմեքենաներ, հեռադիտակներ, ֆոտոխցիկներ և այլն): WWF-ի փորձագետները ԲՀՊՏ-ների անձնակազմի հետ համատեղ պարբերաբար կատարում են ընձառյուծի և նրա որսատեսակների մոնիտորինգ: 2005 թվականից 86 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ