Arlen Shahverdyan Լռության գինը | Page 86

WWF-Ի ԿՈՂՄԻՑ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՋԱՆՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ18 Կովկասում ընձառյուծը այսօր անհետացման եզրին գտնվող կենդանատեսակ է, ամբողջ էկոտարածաշրջանում մնացել են միայն առանձին փոքր խմբեր: Վերջին տասը տարիների ընթացքում WWF-ը զգալի աշխատանք է կատարել Կովկասում ընձառյուծի կարգավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ծրագրեր է մշակել և իրականացրել վերջինիս պահպանության համար: WWF-ը IUCN-ի կատվազգիների գծով մասնագետների խմբի հետ միասին նախաձեռնել է «Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարության» զարգացման ծրագիր՝ ընդգրկելով կովկասյան էկոտարածաշրջանի տարբեր շահագրգիռ կողմերի: Այդ ռազմավարության հիման վրա WWF-ը մշակել է «Ընձառյուծի պահպանության ազգային գործողությունների պլան» տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար, որը հաստատվել է այդ երկրների պետական մարմինների կողմից: 2002 թվականից ի վեր WWF-ը համագործակցել է ՀՀ բնապահպանության նախարարության, բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ), Բնապահպանության պետական տեսչության, տեղական համայնքների, ոչ պետական կազմակերպությունների և գիտական հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով Հայաստանի հարավում խթանել ընձառյուծի պահպանությանը: WWF-ի և 18 Աղբյուրը՝ «WWF-ի ջանքերը ընձառյուծի պահպանության ուղղությամբ տալիս են իր արդյունքները» (http://armenia.panda.org/?214876%2FWWF): ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 85