Arlen Shahverdyan Լռության գինը | Page 78

մեր մասով պետք է նպաստենք բնապահպանությանը: Եթե գործունեության բերումով ի զորու չենք զգալի օգնություն ցուցաբերելու կամ ակտիվորեն ներգրավվելու բնապահպանական արդի խնդիրների լուծման գործում, ապա պետք է մեր ունեցած հնարավորություններով ու լծակներով նպաստենք այդ խնդիրների վերհանմանը, բարձրաձայնմանը, լայնորեն արծարծմանը, գոնե պիտի ջանանք չփչացնել ու պահպանել այն ամենը, ինչը դեռ մնացել է, այն ամենը, ինչը մեր շուրջն է, այն ամենը, ինչը մենք պետք է փոխանցենք գալիք սերունդներին: Այս համատեքստում խոսքը վերաբերում է մեծ կամ փոքր բնապահպանական նպաստավոր քայլերին՝ սկսած ծառի ճյուղը անիմաստ, անտեղի կոտրելը բացառելուց մինչև շրջակա միջավայրը, մեր հայրենի բնությունը մաքուր ու անվնաս պահելը, մեր զավակներին, մեր հայրենակիցներին բնության նկատմամբ սեր ու գորովանք փոխանցելը: Եթե սիրենք հայրենի բնությունը, ապա ավելի կսիրենք, կհարգենք ու կգնահատենք միմյանց, մեր հայրենիքը և պետությունը: Բնապահպանական խնդիրներ արծարծելը ոչ թե սոսկ հարգանք է բնությանը, այլև ձգտում՝ նպաստելու մեր հասարակության մեջ էկոլոգիական գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը: Բնասեր լինել, ունենալ էկոլոգիական գիտակց n5