Arlen Shahverdyan Լռության գինը | Page 77

ամեն վայրկյան վտանգում է վայրի կենդանիներից որևէ մեկի կյանքը, նրանցից յուրաքանչյուրի անվտանգ ու երջանիկ ապրելու իրավունքը: Մարդը և ընձառյուծը, մարդը և կենդանիները, մարդը և ամբողջ վայրի բնաշխարհը, մարդը և Երկիր մոլորակը… Հարաբերությունների այս բոլոր ձևաչափերում մարդն իր անխախտ և կարևոր դերակատարությունն ունի, նա է բոլոր այս հարաբերությունների ներդաշնակության պահպանման առանցքում, նա է այդ ձևաչափերի կայունության ու հարատևության երաշխավորը, նրանից են կախված Երկիր մոլորակի ներկան ու ապագան, նրա ձեռքերում է բնության գոյությունը կամ դրա վերացումը, նրան են ուղղված վտանգված կամ խոշտանգված կենդանիների հայացքները: Վայրի կենդանիներից շատերը ապրել են մեզանից՝ մարդկանցից, առաջ և, ո՞վ գիտե, միգուցե ապրեն նաև մեզանից հետո: Այնպես որ, մենք իրավունք չունենք վերացնելու նրանց: Մինչդեռ անօրինական որսագողությունն ու բնության անհեռատես ու անխնա շահագործումը հաճախ հասնում են աղետալի ծավալների: Բնապահպանական կառույցների և բնասեր անհատների ջանքերին հակառակ՝ ոմանք շարունակում են շահույթ ստանալու նպատակով դաժանորեն սպանել կենդանիներին, հատել անտառները, աղտոտել գետերն ու լճերը՝ բնությունը համարելով իրենց սեփականությունը: Եթե այսպես շարունակվի, ապա մենք անվերադարձ կկորցնենք շատ վայրի կենդանիների, որոնք այսօր խիստ անպաշտպան են մարդու առջև: Հայաստանի բացառիկ բնաշխարհը նույնպես ունի մեր բոլորի հոգածության, ուշադրության, խնամքի կարիքը: Յուրաքանչյուրս մեր տեղում և մեր կարողությունների չափով պետք է օգնենք բնությանը՝ հարատևելու: Ամեն մեկս 76 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ