Arlen Shahverdyan Լռության գինը | Page 76

կամ էլ բուծել և ցինիկաբար որսալ կամ մորթել սպանդանոցներում: Սակայն, միևնույն է, բնությունը անչափ մեծահոգի է ու անտարբեր չէ այն բանի նկատմամբ, թե ինչ է անում մարդը, չէ՞ որ սպանելով կենդանիներին՝ մարդը վերացնում է նաև ինքն իրեն: Եկեք գտնենք բնության հետ խաղաղ ապրելու, հասկացողության, համերաշխության հասնելու բանալին, եկեք հասկանանք շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից ու հոգատար վերաբերմունքի իրական արժեքը: Միայն զննենք կենդանիներին, ուսումնասիրենք, հիանանք նրանցով և երբեք չանհանգստացնենք կամ վնաս չհասցնենք: Եկեք ապրենք նրանց հետ խաղաղության մեջ, քանի որ նրանք ունեն այդ խաղաղության կարիքը, որը կախված է մեզանից՝ մարդկանցից: Երբ մենք սիրում ու հարգում ենք կենդանիներին ու վնաս չենք պատճառում նրանց, նրանք վստահում, սիրում ու նվիրվում են մեզ: Եկեք ապրենք այնպես, որ արժանանանք այդ ս j