Arlen Shahverdyan Լռության գինը | Page 71

Ձայներն արդեն այնքան մոտ էին, որ թվաց, թե ուր որ է՝ թփերի միջից դուրս կգան հրացանավոր մարդիկ: Ընձառյուծը արդեն խուճապահար ցատկեց մի անկյուն՝ կարծես գնահատելով փախուստի բոլոր հնարավոր ելքերը, հասկացավ, նկատեց ինչ-որ բան ու շրջվեց դեպի ինձ: Մարմնովս նորից վախի ալիք անցավ. Նա այս անգամ լրիվ ուրիշ հայացքով նայեց վրաս, ես զգացի, որ անելանելիության զգացումից ելնելով՝ նա ինչ-որ վճռական որոշում կայացրեց: Ինձ թվաց՝ հարձակման որոշում էր, այն էլ՝ այսպիսին. «Եթե մեռնել, ուրեմն քեզ էլ հետս կտանեմ»: Մի քանի րոպե առաջ նրա մեծահոգի ու անվնաս պահվածքը մի ակնթարթում չքացավ մտքիցս, քանի որ այդ վայրկյանին իմ առջև գազազած, վախեցած ու ծայրահեղ լարված գիշատիչ էր, որը գալիս էր ուղիղ ինձ վրա: Ես վեր կացա և, արդեն անտեսելով գնդակից սպանվելու վտանգը, հետհետ գնացի: Ընձառյուծը տեղից ցատկեց ուղիղ ինձ վրա: «Վե՜րջ», – մտածեցի ես ու ցած ընկա հուժկու գազանի մարմնի ծանրությունից: Նա իր թաթերով այնպես հրեց ինձ ու տապալեց գետնին, որ ոչինչ չհասցրեցի անել, միայն բնազդաբար ձեռքերս տարա դեպի նրա դեմքն ու պարանոցը՝ փորձելով պաշտպանվել, հետ մղել նրան: Ինձ թվաց, որ հիմա նա ինձ կպատառոտի իր սուր ճիրաններով ու ժանիքներով: Սկսեցի գոռալ, որ գոնե վախենա ու վեր կենա վրայիցս: Բայց ընձառյուծը ինձ ճանկռելու կամ կծելու միտք չուներ, նա հետ գնաց: Ձայները ուժգնացան այնքան, որ մի քանի մետր էր բաժանում մեզ որսագողերից: Հազիվ էի հասցրել ուշքի գալ ու փորձել վեր կենալ, երբ նա նորից հարձակվեց ու նորից ամբողջ ուժով հրեց ինձ: Այդ պահին գետնինը փախավ ոտքերիս տակից, ես ընկա մեջքի վրա ու սկսեցի ցած գլորվել: Պարզվում էր՝ որջի արևելյան կողմում 70 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ