Arlen Shahverdyan Լռության գինը | Page 65

գիշատիչ գազանի, ապա մշտապես քեզ հետապնդում է այն միտքը, որ նա էլ քեզ է հետևում: Այնտեղ, թփերի մեջ, ծառի ճյուղից կամ անմիջապես քո մեջքի հետևում, այնտեղ, ուր խաչվում են պատահականությունն ու զուգադիպությունը, վտանգն ու ապահովությունը, ռիսկն ու հաշվենկատությունը, այնտեղ, ուր ամենից քիչն ես սպասում անսպասելիին: Կենդանաբանական այգում օրեր առաջ տեսածս ընձառյուծի աչքերն ուղեկցում էին ինձ ամբողջ ճանապարհին: Նա կարծես ինձ հետ էր. ընձառյուծը կարծես քայլում էր մեզ հետ՝ թաթերը դնելով այն տեղերում, որտեղ ոտնահետք էինք թողել ո