Arlen Shahverdyan Լռության գինը | Page 60

մեկի՝ ընձառյուծի (լատ.՝ Panthera pardus)13 թեմային ես բազմիցս էի անդրադարձել «Ապրելու իրավունք» գրքում, սակայն ընձառյուծն այնքան հետաքրքիր կենդանի է, որ ամեն անգամ նրա մասին կարդում էի մեծ հետաքրքրությամբ: Որքան ավելի մոտիկից ես ճանաչում վայրի կենդանուն, այնքան ավելի ես գնահատում նրան, սիրում ու ձգտում պահպանել: Պետք է ասեմ, որ ընձառյուծը շատ յուրահատուկ կենդանի է: Կատվազգիների ընտանիքի ոչ մի խոշոր կատու չունի, օրինակ, ընձառյուծի ճարպկությունը, քանի որ այս կենդանին ծառ մագլցելու հմուտ ու անգերազանցելի վարպետ է: Ավելին. նա ի զորու է իրենից երկու անգամ ծանր ավարը բարձրացնել ծառը և հանգիստ ճաշակել այն: Սակայն սրանք միակ առանձնահատկությունները չեն, որոնցով աչքի է ընկնում այս բարեկազմ գազանը: Նա անչափ գեղեցիկ է իր յուրահատուկ մորթով և, բացի այդ, շատ ունիվերսալ, արագ հարմարվող կատու է, քանի որ բոլոր խոշոր կատուներից միայն ընձառյուծն ունի աշխարհագրական մեծ տարածվածություն. նա ամենատարածված վայրի կատվազգին է: Ըստ էության՝ ընձառյուծի արեալը ընդգրկում է միանգամից երեք մայրցամաք՝ Արևելյան Եվրոպա (պայմանականորեն պետք է հասկանալ ավելի կոնկրետ՝ Թուրքիան, Հարավային Կովկասը), Առաջավոր, Արևելյան և Հարավարևելյան Ասիա և Աֆրիկա: Եթե ավելի մանրամասնելու լինեմ, ապա