Arlen Shahverdyan Լռության գինը | Page 55

նրա բնակության վայրն այնպես էր պահպանվում, որ ոչ մի կերպ չկարողացանք հանդիպել նրան կամ նրա շրջապատից որևէ մեկի հետ: Մեզ չօգնեց անգամ լրագրողի վկայականը. նման տեղերում հանրային իրազեկման ու նման այլ պահանջների պահպանման հարցադրումների վրա թքած ունեն: Դե, մենք էլ որոշեցինք, որ հաջորդ օրը անմիջապես շարժվենք դեպի այն թավուտը, որտեղ վերջին անգամ տեսել են կենդանուն, ու հենց այդտեղից էլ սկսենք մեր որոնումները: Հաջորդ առավոտյան, զինված բոլոր սարքավորումներով, ուղղվեցինք դեպի թավուտ: Թե ինչպես էր այդ կենդանին, դուրս գալով վանդակից, փախել հարուստի՝ շքեղ ու մեծ դղյակ հիշեցնող առանձնատան տարածքից, մի քիչ պարզ չէր, քանի որ այն պատված էր բարձր պարիսպով ու այնքան «անառիկ» էր, որ շատ դժվար էր դա պատկերացնելը: Կարելի էր ենթադրել, որ շատ ճարպիկ կենդանի է եղել: Որոնումներն սկսեցինք՝ մտնելով խիտ թավուտ և ապա՝ շարժվելով դեպի մոտակա լեռնալանջը: Արդեն կեսօր էր, ու անտառի ձայներն ստեղծել էին մի համընդհանուր սիմֆոնիա, որը ականջ էր շոյում: Մի կողմից, անտառային երգեցիկ թռչունների ձայներ էին, որոնք կարծես զարդարում էին անտառում իշխող ընդհանուր նվագը, մյուս կողմից՝ ծառերի սաղարթի խշշյունը, որը մեղմացնում էր ընդհանուր ձայնը: Փչում էր մեղմ քամի, ու «որոնողական աշխատանքը» աննկատ կերպով վերածվեց հաճելի մի արշավի: Մենք երկուսով էինք ու որքան էլ որ աշխատում էինք լուռ լինել՝ փորձելով որսալ ամեն մի ձայնը, միևնույն է կամաց զրուցում էինք, կարծիքներ ու մտքեր փոխանակում, փորձում որոշել հաջորդ քայլը: Արդեն բավականին անցել էինք, երբ ընկերս ասաց, որ ուզում է մի քիչ նստել և 54 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ