Arlen Shahverdyan Լռության գինը | Page 53

երբ, ասենք, մասնավոր փոքր կենդանաբանական այգու կերակրողը փորձել է ոտքով հարվածել կամ որևէ բան նետել վանդակի մեջ գտնվող գիշատչի վրա, ու վերջինս ճանկել է նրա ձեռքը կամ ոտքը10: Իմ ընկերները ինձ տեղեկացրեցին նաև, որ մեծահարուստի տանը փորձել են ամեն կերպ թաքցնել այս դեպքը, սակայն երբ տեսել, են, որ վիրավորի վիճակը իսկապես շատ ծանր է, ստիպված են եղել պարզաբանումներ տալ. այդպիսի վնասվածքներով որևէ հիվանդ երբևէ չէր գրանցվել հիվանդանոցում, և բնական է, որ դա միանգամից նկատվել էր բժիշկների, ոստիկանների կողմից: Ինձ ասացին նաև, որ ընթանում էին որոնողական աշխատանքներ, և որ տեղի բնակչությանը զգուշացվել է լինել աչալուրջ: Չէր հաղորդվում միայն, թե խոսքը որ գիշատչի մասին է: Ես առաջին հերթին մտածեցի, որ հավանաբար առյուծ է, վագր կամ գորշ արջ, քանի որ մեր երկրում իսկապես կան հատկապես այդպիսի խոշոր կենդանիներ պահելու հնարավորություն ունեցող մարդիկ: Սակայն, որքան հասկացա, խոսքը առյուծի, վագրի կամ արջի մասին չէր, քանի որ տվյալ կենդանիների վերաբերյալ բերվեցին տվյալներ, որ որևէ անօրինական գնում կամ ներմուծում չի եղել: Երկրորդ տեղում գորշ գայլն էր կամ էլ լուսանը, թեպետ չէի կարծում, որ նրանք այդպես խորը վնասվածքների հեղինակներ կարող էին լինել, մանավանդ, որ տուժողը բավական խոշորամարմին էր, և գայլը, առավել ևս՝ լուսանը, դժվար թե այդպես վնասեր: Իմ մտքով անգամ չէր անցնում, որ խոսքը նրանց մասին չէ, այլ… Գործի դնելով իմ բոլոր կապերը, խորհրդակցելով նաև իմ բնապահպան ընկերների հետ, ես որոշեցի մեկնել դեպքի վայր ու տեղում ճշտել ամեն ինչ, առավել ևս, որ հրաշալի ու 10 Տես Առլեն Շահվերդյան, Ապրելու իրավունք: Երևան, 2011, էջ 281: 52 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ