Arlen Shahverdyan Լռության գինը | Page 51

միայն բավարար է Մայր բնության անեզր երևակայությամբ լեցուն ստեղծարար արարչագործությամբ հիանալու համար: Ես երկար նայում էի ընձառյուծին՝ հիանալով նրա քայլքով, մարմնի նրբագեղությամբ: Մի քանի րոպե անց, կարծես կորցնելով իր հետաքրքրությունը իմ նկատմամբ, ընձառյուծը հանդարտ հետ գնաց դեպի վանդակի ներսը: Ես չգիտեի, որ այդ օրը ընձառյուծի հետ հերթական հանդիպումը և առհասարակ՝ ընձառյուծի թեման բեկումնային նշանակություն կունենար իմ կյանքում… Մեր երկրի հարավում, մեծահարուստ մի մարդու առանձնատան տարածքում այգու պահակներից մեկը գիշերով մոտեցել էր տան այգում վանդակների մեջ պահվող կենդանիներից մեկին… – Ինչա՞, հը՞, լավա՞, ես քու…, – ձեռքը վերցնելով փայտն ու վանդակից ներս կենդանուն հարվածելով ասում էր սեփական գերակայության ներքին զգացումով լցված այդ ճիվաղը, – հը՞, սոված ե՞ս, դե ա՜ռ, կե՜ր… Փայտով հարվածելով կենդանուն՝ մարդը նրան ցավ էր պատճառում, իսկ կենդանին էլ հետզհետե գազազում էր ու հարձակվելու սպառնալիքով առաջ էր գալիս ու խփվում վանդակաճաղերին: Գիշեր էր, մութը պարուրել էր շուրջը և մթության այդ լռության մեջ լսվում էին միայն կենդանուն ուղղված մարդու հայհոյանքներն ու կենդանու ձայնը: Մարդը, օգտվելով կենդանու՝ վանդակի մեջ փակված լինելու հանգամանքից, շարունակում էր ծեծել նրան ու ծաղրել: Կենդանին մի պահ գամվեց վանդակի պատին՝ փորձելով խուսափել հերթական հարվածից: Մարդը, զգալով որ ուզածի չափ վախեցրել է կենդանուն, ավելի առաջ եկավ և փորձեց նորից խփել նրան: Ինչ հաճույք էր դա պատճառում 50 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ