Arlen Shahverdyan Լռության գինը | Page 50

կարծես ականապատ դաշտում քայլելով, նա քայլ քայլի հետևից առաջացավ: Լույսի տակ նրա գեղեցիկ մորթին փայլում էր, իսկ բծերը ասես միջակետներ լինեին դեղնաշիկավուն մորթու վրա: Ընձառյուծը ուշադիր նայում էր ինձ, կարծես զննում էր: Բնության մեջ չկա մի որևէ այլ հայացք, որ նմանվի այդ հայացքին: Այն այնքան սևեռուն ու խորաթափանց է, որ տպավորություն է ստեղծվում, թե ընձառյուծը ճանաչում է քեզ: Բնությունը մշտապես նայում է մեզ կենդանիների աչքերով: Ես համոզված եմ դրանում: Օրինակ, ուշադրություն դարձրեք, թե ինչպես են փողոցային կենդանիները՝ շները, կատուները, անգամ ճնճղուկներն ու աղավնիները, նայում մեզ, կարծես՝ խոսելով մեզ հետ, երբեմն անգամ օգնություն խնդրելով, քանի որ մենք՝ մարդիկ, հաճախ դաժան ենք վարվում նրանց հետ: Կենդանիների այդպիսի հայացքներ ես նկատել եմ նաև կենդանաբանական այգում: Զբոսնելով կենդանաբանական այգում՝ ուշադրություն դարձրեք, թե ինչպես են վայրի կենդանիները երբեմն նայում ձեզ վանդակի ներսից: Չկա ավելի հրաշալի պահ, քան այդ զարմանահրաշ պահը, երբ մարդն ու գազանը նայում են միմյանց, զննում են իրար: Դա կարծես երկխոսություն լինի, լուռ բացառիկ մի երկխոսություն մարդու և բնության միջև: Համոզված եմ, որ մարդն իր կյանքը պետք է ապրի այնպես ազնիվ, որ չամաչի կամ չթեքի հայացքը, երբ կենդանին նայում է իրեն, ավելի ճիշտ՝ երբ բնությունն է նայում իրեն կենդանու աչքերով: Ընձառյուծի հայացքում այնքան իմաստնություն կար, այնքան խոհեմություն ու խոնարհություն, որ ակամայից նույն խոնարհությամբ էիր լցվում բնության այդ չքնաղ «ստեղծագործության» նկատմամբ: Ընձառյուծի տեսքը ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 49