Arlen Shahverdyan Լռության գինը | Page 49

ծանոթանալ վայրի բնաշխարհի ներկայացուցիչների հետ և հենց կենդանաբանական այգիների միջոցով են կյանքի կոչվում կրթադաստիարակչական ծրագրեր՝ ուղղված մատաղ սերնդի զարգացմանը, բնության նկատմամբ սեր ու հոգածություն սերմանելուն: Իմ հոդվածի եզրակացությունն այն էր, որ պետք է ոչ թե համատարած փակել կենդանաբանական այգիները, այլ սատարել, որ դրանք զարգանան, որ բարելավվեն դրանցում առկա պայմանները, որ այգիներն ու դրանց բնակիչները ունենան բնականին այնքան մոտ կենսապայմաններ, որ իրենց լավ ու հարմարավետ զգան: Ես հատուկ նշելու էի, որ անհասկանալի դաժանությամբ աչքի ընկած կենդանաբանական այգիների նկատմամբ պետք է կիրառել խիստ պատժամիջոցներ, իսկ բարեխղճորեն գործող այգիները հետևողականորեն դարձնել օրինակ, որ միևնույն է՝ ոչ մի հարմար պայման չի կարող փոխարինել վայրի բնությանը, սակայն եթե կենդանաբանական այգին քաղաքակրթության մի անբաժանելի տարր է և մշակութաբանական առումով՝ մեր կյանքի անքակտելի մաս, ապա պետք է այդ տարրին վերաբերվել քաղաքակիրթ մակարդակով ու պատշաճ գիտակցությամբ: Շարունակում էի զբոսնել մեր այգում ու մտորել՝ ուրույն ոգևորություն ապրելով, որ ինքս ինձ համար գտել եմ այս խնդրի պարզաբանման ու լուծման «բանալին»: Քայլելով հասա այգու գիշատիչների բաժնին ու կանգ առա ընձառյուծի վանդակի առջև: R