Arlen Shahverdyan Լռության գինը | Page 42

Երևանի կենդանաբանական այգին մշտապես եղել է վայրի բնության յուրահատուկ մի օազիս: Ցանկացած կենդանաբանական այգու զարգացման գագաթնակետը դրա վերածումն է գիտահետազոտական-բնապահպանական կենտրոնի, որը համագործակցում է աշխարհի առաջատար բնապահպանների ու կենդանաբանական այգիների ու մասնագիտական կառույցների հետ և իր կարևոր լուման է ներդրում առանձին պոպուլյացիաների, հազվագյուտ ու անհետացող կենդանատեսակների պահպանության, բազմացման ու դրանք վայրի բնություն վերադարձնելու գործում: Այսօր Երևանի կենդանաբանական այգին, ժառանգելով տարիների փորձն ու պատմությունը, շարունակում է զարգանալ՝ մարդկանց ավելի մոտեցնելով բնությանը, սովորեցնելով ավելի հոգատար ու գորովալից վերաբերվել հայրենի ֆլորային և ֆաունային, բնությանը՝ առհասարակ…»: Դադարեցի գրել, վեր կացա ու շարունակեցի շրջել այգում: Վայրի կենդանիներին դիտելը ինձ համար պահանջի պես բան է: Ես հափշտակված դիտում էի, թե ինչպես են գորշ արջերը աշխույժ խաղում ընդարձակ վանդակում, ինչպես են կապիկները զննում այգու այցելուներին, ինչպես է քայլում ազնվացեղ եղջերուն, ինչպես է ջրավազանի մեջ արևի շողերը վայելում հսկա գետաձին, ինչպես է քարարծիվը վանդակի ճաղերի արանքից նայում երկնքին: Հենց այդ հայացքը նկատելիս հասկացա, որ իրականում ներսումս իրարամերժ զգացողություններ են. մի կողմից «կենդանաբանական այգի» ինստիտուտի՝ որպես կենդանիների ուսումնասիրության ու պահպանման կենտրոնի, գործունեության արժեքավորման ձգտումն էր, մյուս կողմից՝ կենդանիների ազատության սահմանափակման խնդրի վերլուծություն-քննադատությունը, մի խնդիր, որը արդի ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 41