Ամբերդն ասես վեհաշուք վկան լինի այդ վայրերի ոչ
պակաս վեհաշուք գեղեցկության, և մենք մեզ այդ ընթացքում զգացել էինք այդ գեղեցկության մի մասնիկը: Եվ այդ
զգացողությունը, որ քեզ կարևոր ու գեղեցիկ ես զգում, փոխանցվում է հենց Ամբերդի միջոցով, նա է կարծես վեհացնում քեզ, ստիպում մտածել, որ դու և միայն դու ես պահապանն ու տերը այս ամենի, որ քեզնից շատ բան է կախված,
որ քո պատճառով շատ բան կարող է լինել կամ չլինել:
Ամբերդից հեռանալիս սկսում են մտորել՝ ո՞վ ես, ի՞նչ
ես, ինչո՞ւ ես, ինչո՞ւ հենց դու ես… Հարցերի շարան, որը
քեզ դեռևս մոտ է պահում տեսադաշտից, իսկ ավելի
կոնկրետ՝ մեքենայի հետնապատուհանից, հետզհետե
հեռացող Ամբերդից: Նրա լուռ պատկերը միևնույն
ժամանակ այնքան խոսուն է: Ամբերդը լուռ է, նա կարծես
ժամանակի հետ արդեն խոսել է այն ամենը, ինչ հարկավոր
է ու ընդունել նույն այդ ժամանակի գերակայությունը: Նա
հպարտորեն կրել և կրում է ժամանակի ազդեցությունը՝ իր
ամեն մի քարով զգալով, թե որքան զորեղ է ժամանակը:
Ամբերդը, գիտակցելով, որ ժամանակն իրենն անում է,
շարունակում է պահպանել իր վեհ կեցվածքը՝ նույնքան
վեհորեն կրելով քարաշեն լեռան «տիտղոսը»: Ամրոցը չի
բողոքում ժամանակից, խոհեմաբար ու խոնարհաբար է
ընդունել ժամանակի խաղի կանոնները և լռում է՝ խորին
ըմբռնում ցուցաբերելով ժամանակի նկատմամբ: Սակայն
Ամբերդի լռության գինը իր հետզհետե, աննկատ քայքայումն է, իր կյանքի հարատևության հարցը: Կանցնի էլի
ժամանակ, և դարերով մեր օրերը հասած ամրոցը ավելի
կծերանա, ավելի կմաշվեն ու կթուլանան այն կապերը,
որոնք պահում են ամրոցի քարերը, ավելի շատ հողով
կլցվեն քարերի այն անցքերը, որոնք այսօր հիացնում են
34
ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ