Arlen Shahverdyan Լռության գինը | Page 23

ու խոտի արտերը՝ չոր հարթավայրերը վերածելով գույների մեջ ծփացող թարմ ու անուշաբույր դաշտերի ու արոտավայրերի: Հայն իր բնույթով այգեպան է, հողի մշակ, ծառ խնամող: Գրեթե չկա մի հայ, որ ավելի հասուն տարիքում չձգտի ունենալ սեփական այգին կամ տնամերձ հողամասը, մեծ ու անհանգիստ աշխարհում իր փոքրիկ ու խաղաղ աշխարհը, իր գողտրիկ անկյունը, որտեղ նա զբաղվի հող մշակելով, ծառ ու ծաղիկ աճեցնելով, բերք ստանալով: Երիտասարդ տարիքում որքան էլ ակտիվ ու գործունյա կյանքով ապրի հայը, իր կյանքի մայրամուտին, երբ դառնում է ավելի տարեց, անպայման ձգտում է ունենալ սեփական տունը, այգին, որը խնամում է՝ ստեղծելով իր համար սիրելի ու հաճելի զբաղմունք, միևնույն ժամանակ, իր մեջ կարծես ակամայից վերակենդանացնելով գենետիկ կոդով իրեն ժառանգված բնասիրությունը և բնության նկատմամբ խնամքի, հոգածության զգացումը: Այդպիսի հոգածության զգացումով ես լցվում, երբ դիտում ես Ամբերդը շրջապատող բնությունը: Զարմանահրաշ տեսարան է, հատկապես՝ շրջապատող ձորը: Ամբերդի շուրջը գտնվող ձորից բացի, յուրօրինակ «ձոր» կարելի է նկատել նաև հենց ամրոցի գագաթից ներքև նայելիս: Մենք բարձրացանք ամրոց, մտանք ներս, հասանք ամենավերին կետին և նայեցինք ներքև՝ բնության կողմից ստեղծված ձորի խորքը: Անձեռակերտ ձորի կողքին դա մի յուրահատուկ, «ձեռակերտ» տարածություն է, որը լցված է գույներով ու ձայներով: Ամրոցի պարիսպները տեղ-տեղ փլուզվել են ու շրջակայքն ավելի լավ է երևում: Գտնվելով ամրոցի ներսում՝ մի տեսակ խորը ափսոսանք ես ապրում, որ դարավոր այս շինությունը «մաշվել» է ու, դիմադրելով ժամանակին, այս վիճակում է հասել մեր օրերը: Սակայն 22 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ