Arlen Shahverdyan Լռության գինը | Page 20

Մինչդեռ հենց բնության հետ խաղաղ ու ներդաշնակ գոյակցության շնորհիվ է մարդը վերագտնում իր ներքին երջանիկ, խաղաղ ու բավարարված վիճակն ու բարի, կամեցող տրամադրվածությունը շրջապատող աշխարհի նկատմամբ: Սերը բնության նկատմամբ չի սահմանափակվում գաղափարախոսություններով և դավանանքով: Մարդը կարող է դավանել ցանկացած կրոն, սակայն, միևնույն է, սիրել բնությունը: Սերը դեպի բնությունը չունի նաև սահմանումներ կամ անվանումներ, ինչպիսին, օրինակ, «բնապաշտություն» բառն է, քանի որ սերը բնության նկատմամբ պաշտամունք չէ, ոչ էլ գաղափարական ուղղություն կամ հոգևոր ուսմունք: Սերը դեպի բնությունը կենսաձև է, տրված կյանքը ապրելու ձևի ընտրություն, անփոփոխ հոգեվիճակ, կյանքի ու աշխարհի ուրույն ընկալում: Սերը դեպի բնությունը էություն է, իսկ էությունը արարչական ընդգրկում ունի*: Աշխարհը, որում մենք ապրում ենք, այն ամենը, ինչը մենք ստեղծել ենք, գորշ ու անհրապույր, մռայլ ու անհետաքրքիր է առանց բնության, առանց կանաչ ծառերի, բուրավետ ու գեղեցիկ ծաղիկների, թռչունների դայլ