Arlen Shahverdyan Լռության գինը | Page 18

յանալ որպես մարդու ստեղծագործ մտքի, երևակայության ու տքնաջան աշխատանքի արդյունք: Այդպիսով մայր բնությունը արժանին է մատուցում մարդուն և ընդգծում մոլորակի վրա նրա տեղն ու դերը, նրա՝ որպես ստեղծարար մտքով օժտված արարածի բացառիկությունը: Նույնը չի կարելի ասել մարդու մասին, որը, ցավոք, երբեմն այնքան է տարվում իրենով, որ հաճախ ի զորու չէ ոչ միայն գնահատելու բնությունը, այլ նաև պահպանելու այն: Սեփական գերիշխանության, գերակա դիրքի հաստատման սին ջանքեր գործադրելիս մարդը փորձում է «հաղթել» բնությանը մի պատերազմում, որը չկա, կամ որը միայն ինքն է սանձազերծում: Մարդը փորձում է ցույց տալ, որ ինքն է բնության տերը, սակայն նույն այդ տիրական նկրտումների մեջ մոռանում է, որ տեր լինել, չի նշանակում սպառել բնությունը, կեղեքել այն ու