Arlen Shahverdyan Լռության գինը | Page 17

կանաչը վերջին ճիգերն է գործադրում՝ մաքառելով ու համառորեն փորձելով մնալ լանջին որպես հիմնական գույն, մինևնույն է՝ դեղին, կարմիր ու նարնջագույն երանգները վստահաբար ավետում են աշնան գալուստը: Տեսարանը չքնաղ է, այդ կախարդական այգում իրենց հրաշագեղությամբ ու գույներով աչքի են ընկնում բոլոր ծառերը, բոլոր ծառաթփերը: Շուրջը վեր խոյացող լեռների ու բլուրների կողքին Ամբերդն ասես քարաշեն լեռ լինի, մի բարձունք, որ ստեղծվել է մարդու ձեռքով, սակայն հրաշալիորեն ներդաշնակվում է հայրենի բնության համայնապատկերին: Իսկ ահա հրվանդանը, որի վրա գտնվում է Ամբերդը, հիշեցնում է հսկա մի պատվանդան քարաշեն ամրոցի համար: Ամբերդը բազմել է այդ հրվանդանին՝ դառնալով բնության կողմից ստեղծված լեռնազանգվածի օրգանական շարունակությունը: Ընդհանրապես հայրենի բնության յուրաքանչյուր բարձունք ու իջվածք, անտառ ու դաշտ, գետ ու լիճ, լեռ ու ձոր միմյանց նկատմամբ գտնվում են բնական ու ներդաշնակ հարաբերության մեջ: Իսկ Ամբերդ ամրոցի ու բնության միջև այս յուրօրինակ հարաբերությունը վկայում է, որ բնությունն այնքան մեծահոգի ու բարի է, որ իր գրկում կարող է ընդունել անգամ մարդու ձեռքով ստեղծածը և այնպես գուրգուրել, հրաշալիորեն պահպանել, որ ակամայից տպավորություն ստեղծվի, թե եկեղեցին, ամրոցն ու բերդը, կամուրջն ու ճանապարհը, բուրգն ու աշտարակը նույնպես բնությունն է արարել: Սակայն մայր բնությունը, իր մեծահոգությամբ ու սիրով հանդերձ, եսամոլ չէ և ամեն ինչ չի վերագրում իրեն: Հակառակը, նա ստեղծում է մի այնպիսի վիճակ, երբ մարդու ձեռքով բնության գրկում ստեղծված շինությունը, միևնույն է, շարունակում է ներկա16 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ