Arlen Shahverdyan Լռության գինը | Page 69

Հանկարծ հնչեց կրակոց, և այդ քար լռությունը խախտեց օդում որոտացող գնդակը: Կրակոցը խախտեց այն ներդաշնակությունն ու խաղաղությունը, որ իշխում էին այդ մի քանի վայրկյանների ընթացքում: Ընձառյուծը վեր թռավ ու հանկարծակիի եկած մի պահ նորից նայեց ինձ՝ կարծես փորձելով հասկանալ, թե արդյո՞ք ես եմ իմ հետ բերել հրացանավոր մարդկանց: Նրա հայացքում մեկեն խառնվեցին հիասթափությունը, վախը, զայրույթը, և նրա հայացքն այնքան ահարկու դարձավ, որ ես վախեցա: Նայեցի նրան՝ փորձելով հավաստիացնել, որ ես ոչ մի կապ չունեմ այս իրարանցման հետ: Լսվեց երկրորդ կրակոցն ու բացականչություն. – Ճանապարհը փակել ենք, էս կողմից դուրս պիտի գա, ուրիշ տեղ չունի փախնելու… Ես հասկացա, որ որսագողերը, որոնք, ինչպես և վստահ էի, հաստատ իմացել էին, որ գործ ունեն ընձառյուծի հետ, հետապնդել էին կենդանուն, շրջափակել էին ընձառյուծի կացարանը և ելքը միայն մեկն էր, որտեղ էլ նրանք սպասում էին: Որսագողերը կռահել անգամ չէին կարող, որ ընձառյուծը մենակ չէ, ես էլ եմ այնտեղ: Գազանը իրեն հատուկ խուլ ձայնով մռնչաց ու ամբողջ մարմնով լարվեց: Նա և՜ ուզում էր այդ պահին պատժել ինձ, և՜ զգացվում էր, որ նա հասկանում է, որ ես մեղավոր չեմ: Փորձեցի վեր կենալ, նա նորից մռնչաց ու առաջ եկավ: Ես հետ-հետ գնացի, ինձ թ