Annual Report_2024 ARM | Page 9

Սիրելի՛ ընկերներ, Երազանքները իրականանում են ․ Մի տասնամյակ առաջ մենք ձեռնամուխ եղանք « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի » հիմնադրմանը ՝ մեր առջև ունենալով մի հիմնական նպատակ ՝ բոլոր երեխաների համար, անկախ իրենց գտնվելու վայրից և հանգամանքներից, ապահովել բարձրակարգ կրթություն ։ Այն սկզբում մեր տեսլականն էր, որը հետագայում վերածվեց համազգային շարժման ՝ ընդգրկելով հարյուր հազարավոր աշակրետների և հնարավորինս բարելավելով մեր կրթական համակարգը ։
Այս տարիների ընթացքում մենք հաղթահարել ենք բազմաթիվ խոչընդոտներ և ունեցել առաջընթացներ ։ Երբ անցնում էինք այս ամենի միջով, մի բան մեզ համար պարզ դարձավ ՝ երկարաժամկետ բարեփոխումները սկսվում են մարդկանցից ․ համարձակ ուսուցչից, կրթությանը հավատացող աշակերտից, ոլորտին քաջածանոթ քաղաքականություն մշակողից և համագործակցության պատրաստ գործընկերոջից ։
Այսօր մենք գտնվում ենք մեզ համար շրջադարձային փուլում ։ 2024 թվականին մեր ծրագրից օգտվեցին ավելի քան 60,000 սովորող ՝ ամեն 5 երեխայից 1-ը Հայաստանում ։ Միայն մեր Ուսուցիչների առաջնորդության ծրագրի շնորհիվ կարողացանք հարյուրավոր Ուսուցիչ-առաջնորդներ ուղարկել սահմանամերձ համայնքներ, սկսեցինք նոր համակարգային մակարդակի նախաձեռնություններ, ինչպիսիք են օրինակ ՝ « Սերունդ »-ը և « Հանրային քաղաքականության լաբորատորիա »-ն և մեր գործունեության ընդլայման համար ստեղծեցինք ենթակառուցվածք ։
Այժմ մենք պատրաստվում ենք մեր հաջորդ փուլին ՝ « Հայաստանի կրթական նախաձեռնության »-ը( ՀԿՆ), որը միասնական հարթակ է կոչված համախմբելու « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի »-ն և մեր մյուս ծրագրերը մեկ մարտավարական տեսլականի շուրջ ։ ՀԿՆ-ն կխորացնի մեր ազդեցությունը դասարանում, կընդլայնի շրջանավարտների առաջնորդությունը դեպի տարբեր ոլորտներ և կձևավորի քաղաքականություններ, որոնք կապահովեն հաստատուն, երկարաժամկետ կրթական համակարգ ։
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար ։ Անկախ նրանից, թե Դուք ինչքան ժամանակ եք եղել այս ճանապարհի մի մասը ՝ տասը տարի, թե տասը օր, Ձեր հավատը մեր առաքելության նկատմամբ հզորացնում է մեզ և մեր գործունեությունը ։ Միասին մենք ոչ միայն վերաձևավորում ենք մեր տելսականը, այլև կառուցում Հայաստնի ապագան ։
Խորին երախտագիտությամբ,
Սեմ Սիմոնյան Վարչության նախագահ
Լարիսա Հովհաննիսյան Հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն
08