Երկարաժամկետ ֆինանսական ռազմավարություն
2024 թվականին մի նոր և համարձակ նպատակ սահմանեցինք ՝ 2030 թվականին ստեղծել 20 միլիոն դոլար արժողությամբ հիմնադրամ ։ « Երազանք զարգացման հիմնադրամ »-ի 10 միլիոն դոլար սկզբնական նվիրատվությունը, որը սպասվում է 2025 թվականի սկզբին, մինչև 2030 թվականը կաշխատի մեր հիմնական գործունեության ֆինանսավորման համար, ինչպես նաև կսկսի հիմնադրամի աճը ։ Սա ազդարարում է մի նոր, կարևոր փուլի մասին, որն ուղղված կլինի մեր առաքելության երկարաժամկետ կայունության ապահովմանը ։ Սա պարզապես դրամահավաքի կարևոր ձեռքբերում չէ ․ սա ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի համար ։ 2030 թվականին այս հիմնադրամը տարեկան կբերի մոտ 1 միլիոն դոլար` ապահովելով երկարաժամկետ կայունություն և հնարավորություն տալով մեզ ընդլայնել մեր աշխարհագրությունը Հայաստանի բոլոր մարզերում ՝ չունենալով մշտական դրամահավաքի կարիք ։ Մեր նպատակն է, մինչև 2035 թվականը հիմնադրամը հասցնել 60 միլիոն դոլարի, ինչը տարեկան կբերի մոտ 3 միլիոն դոլար, որը բավարար կլինի Հաաստանիյ կրթական նախաձեռնության( AEI) կայուն գործունեությունը ապահովելու համար ։ ՀԿՆ-ն ընդգրկում է մեր բոլոր ծրագրերը ՝ հանդիսանալով Հայաստանի հանրակրթության համակարգի « բարեփոխումների շարժիչը »։ « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի »-ն կմնա մեր առաջատար « Ուսուցիչների առաջնորդության ծրագր »-ի անունը, որն այժմ ինտեգրված է այս լայն ՀԿՆ-ի տեսլականում ։ Ամփոփելով մենք կարող ենք ասել, որ մենք աստիճանաբար մի ազդեցիկ ծրագրից վերածվում ենք երկարատև ինստիտուտի, որը կարող է փոփոխություններ բերել բազմաթիվ սերունդների համար ։ Միասին այս ռազմավարությունը դնում է ինքնավերահսկվող և մեծ ազդեցություն ունեցող ինստիտուտ ստեղծելու հիմքերը ՝ այնպիսի ինստիտուտ, որը փոփոխություններ կբերի մարդկանց կյանքում և կխթանի կրթության արդարությունը Հայաստանում գալիք սերունդների համար ։
Մեր մյուս առաջնահերթությունները ներառում են.
Նոր բարեգործների ընդգրկում գլոբալ մակարդակով
Սահմանափակումներ չունեցող ևվ տեղական աղբյուրներից եկամուտների ընդլայնում
Ֆինանսական կայունությունն ամրապնդելով ՝ մենք համոզվում ենք, որ մեր ազդեցությունը կպահպանվի ճգնաժամերի, շրջափուլերի և քաղաքական փոփոխությունների ժամանակ ։
61