Առավել ուժեղ, առավել ճկուն առավել արդյունավետ
2024 թվականը « Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի » կազմակերպության համար ծախսերի առումով մինչ օրս ամենաարդյունավետ տարին էր ։ Համարձակ ֆինանսական ռազմավարությունների միջոցով մենք հաջողությամբ կրճատեցինք ընդհանուր ծախսերը 588,000 դոլարով ՝ նախատեսված բյուջեի 15 %-ի չափով ՝ միաժամանակ պահպանելով, իսկ շատ դեպքերում ՝ ուժեղացնելով մեր ծրագրային ազդեցությունը ։
Հիմնական ռազմավարությունները ներառում են
1 2 3
Ֆինանսների, գնումների ևվ վարչարարության միավորումը մեկ ֆինանսական ևվ գործառնական բաժնում
Աշխատակազմի կառուցվածքի արդիականացում ՝ ճկունությունը բարձրացնելու ևվ ավելորդ աշխատատեղերը նվազեցնելու նպատակով
Բարձր ազդեցության նախաձեռնությունների գերադասում ՝ ռեսուրսների ճշգրիտ բաշխման միջոցով
Աուդիտ և թափանցիկություն « Grand Thornton » մեզ տրամադրեց հստակ աուդիտորական կարծիք մեր 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, որտեղ ներքին վերահսկողության որևէ թերություն չի հայտնաբերվել: Բոլոր հաշվետվությունները համապատասխանում էին միջազգային ֆինանսական հաշվետվությունների չափանիշներին( IFRS)՝ ամրապնդելով մեր հեղինակությունը ֆինանսական ամբողջականության և հաշվետվողականության առումով: « Teach For All »-ի հետ համատեղ անցկացված արտաքին կազմակերպչական արդյունավետության ուսումնասիրությունը « Դասավանդի՛ր, Հայաստան »-ը դասեց ֆինանսական արդյունավետության լավագույն քառորդյակում համախոհ կազմակերպությունների շարքում:
55