Annual Report_2024 ARM | Página 32

« ՍԵՐՈՒՆԴ » ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ևՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

« Սերունդ » փոխակերպման ծրագրի շնորհիվ մենք փորձում ենք նորից պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինեն հանրակրթական դպրոցները Հայաստանում ։ Հավասարության, երեխայի ամբողջական զարգացման և նորարարության սկզբունքները հիմնական առաջնահերթություններ են, և « Սերունդ »-ը հնարավորություն է տալիս դպրոցներին փորձել ավելին, քան ավանդական կրթական մեթոդները ՝ դառնալով ուսուցման, առաջնորդության և յուրաքանչյուր աշակերտի համար հնարավորությունների օջախ ։
Մինչև 2024 թվականը մեր ծրագրին մասնակցող բոլոր դպրոցներն ունեին ոչ ավելի, քան 20 ուսուցիչ և 110 աշակերտ ։ Սա փոխվեց 2024 թվականի սեպտեմբերին, երբ մենք մեկնարկեցինք այս ծրագիրը Ստեփանավանի մեր առաջին մեծ դպրոցում ՝ ներգրավելով 32 ուսուցիչ և 530 աշակերտ ։ Ստեփանավանում գրանցած հաջողությունը ՝ արտացոլված աշակերտների և ուսուցիչների առաջընթացում, ինչպես նաև գրանցված տվյալներում, ապացուցեց, որ ծրագիրը ոչ միայն լավ մշակված է, այլև հարմարեցված է ցանկացած չափի դպրոցի համար ։ Բացի այդ, « Սերունդ » նախաձեռնությունն ընդլայնվեց ՝ ներառելով չորս դպրոց և իր առաջին նախադպրոցական փորձնական ծրագրերը ներկայացրեց Արենիում և Դիլիջանում ՝ նշանավորելով մեր ազդեցության ընդլայնման ևս մեկ կարևոր քայլ ։

27 %

24 %

37 %

100 %
բարելավում մաթեմատիկա առարկայից բարելավում ընթերցանությունից բարելավում աշակերտների առաջնորդության հմտություններում դպրոցական մշակույթի բարելավում

Աշակերտների ծնողների գնահատմամբ « Net Promoter Score( NPS)» կազմել է 94:

31