Annual Report_2024 ARM | Seite 24

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

2024 թվականին Վանաձորում մենք հյուրընկալեցինք ուղենշային ուսանողական ֆորում( ֆորումը ֆինանսավորվում էր « Լիպարիտյան ընտանիքի » հիմնադրամի կողմից), որը համախմբեց 48 դպրոցի 59 աշակերտի, Լիպարիտյան ընտանիքի հիմնադրամի առատաձեռն աջակցության շնորհիվ( այժմ Ռեվ և Ռեյչլ հիմնադրամ)։ Մասնակիցները զարգացրին իրենց համագործակցային, քաղաքացիական ներգրավվածության հմտությունները իրենց դասընկերների կողմից անցկացվող աշխատարաններում ։ Այս աշակերտների առաջնորդության փորձառությունները ներկառուցված են Փոփոխության վրա հիմնված ուսուցման մոդելում( ՓՀՈւ), որն ինտեգրում է իրական համայնքային նաղագծերը դասարանական պրակտիկայում ։ Ուսանողների վերլուծությունն ընդգծում է ձայնի, ինքնավստահության և նպատակասլացության կարևորությունը ՝ ապացուցելով, որ առաջնորդության զարգացումը հավելում չէ, այլ կենտրոնական դեր է խաղում մեր դասավանդման գործում ։
23
Ֆորումը ինձ համար շրջադարձային էր ։ Այն ինձ ցույց տվեց, թե որքան կարևոր է կապերի հաստատումը ։ Բլոգինգի վերաբերյալ դասընթաց վարելը ինձ տվեց նախկինում երբեք չունեցած ինքնավստահություն ։ Հիմա, ինչպես երբևէ, ես փորձում եմ զարգացնել մեր դպրոցի բլոգը ՝ վերածելով այն աշակերտների ինքնաարտահայտման իրական հարթակի ։ Ես ցանկանում եմ կիրառել այն ամենն, ինչ սովորել եմ, համագործակցել այն բոլոր մարդկանց հետ, ում հետ ծանոթացել եմ ֆորումի ընթացքում ՝ իմ գյուղի համար նոր հնարավորություներ բերելու նպատակով
Անի Բաբոյան 11-րդ դասարանի աշակերտուհի, Լեջան գյուղ, Լոռու մարզ
Ֆորումն օգնեց ինձ հասկանալ, թե որքան կարևոր են առաջնորդությունը, թիմային աշխատանքը և համագործակցային կապերի հաստատումը ։ Ֆորումից հետո ես գործելու մեծ ոգևորությամբ եմ լցված ։ Հիմա ես մեր դպրոցի շրջանավարտների հետ մի հանդիպում եմ պլանավորում, որտեղ կկիսվենք աշխատանքային հնարավորություններով ։ Այն ինձ օգնեց հասկանալ, որ ես կարող եմ լինել իմ համայնքում և համայնքից դուրս փոփոխություններ իրականացնողը
Մերի Բաղդասարըան 9-րդ դասարանի աշակերտուհի, Վանաձոր, Լոռու մարզ