Annual Report_2024 ARM | Page 12

Մեր մոդելը երեք մարտավարական առաջնահերթություններ

2024 թվականին « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի »-ն թևակոխեց մի նոր առանցքային փուլ, որն աչքի ընկավ համախմբմամբ, շատ հարցերի պարզաբանմամբ և ազդեցությամբ ։ Մոտ մեկ տասնամյակ տևած գործունեությամբ մենք գրանցել ենք զգալի առաջընթաց` վերածելով Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը կրթական բարեփոխումների ազգային հարթակի, որը բաժանվում է երեք մարտավարական առաջնահերթությունների ։
Ազդեցություն դասարանային մակարդակում
Շրջանավարտների առաջնորդություն և նորարարություն
Համակարգային փոփոխություններ քաղաքականության և առաջնորդության միջոցով

1 2 3

Այս առաջնահերթություններով մենք սպասարկել ենք առնվազն 60,000 սովորողի ՝ հասանելի դարձնելով որակյալ կրթությունը ։ Այն կազմում է ամբողջ Հայաստանի երեխաների հինգից մեկը ։ Մեր Ուսուցիչների առաջնորդության ծրագրի հետ միասին մենք ընդլայնեցինք մեր Շրջանավարտների ուղին ՝ ներառյալ « Սերունդ »-ի հաջողված մոդելը և « Կայծ » սոցիալական ինկուբատորը, ինչպես նաև սկսեցինք նախադեպը չունեցող Ուսուցիչների առաջնորդության մագիստրոսական 30 կրեդիտով սերտիֆիկացման դասընթացը ։
2024-ին մենք նաև խորացրինք մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ, կատարելագործեցինք արտակարգ իրավիճակներում կրթության արձագանքման ծրագիրը և վերահաստատեցինք մեր կարևորագույն գործառույթներից մեկը` գնահատման գործընթացը, որը ներառում է աշակերտների ընդհանուր աճի, դասավանդման որակի և դպրոցի ընդհանուր տրանսֆորմացիայի գնահատումը:
Մեկնարկելով մեր « Հայաստանի կրթական նախաձեռնություն »-ը( ՀԿՆ), որը բոլոր նախաձեռնությունների միասնական հարթակ է` մենք հավատարիմ ենք մնում կրթությունը բոլոր երեխաների համար հասանելի դարձնելուն, մասնագիտական ներուժի կենտրոնացմանը և կառուցում այն ապագան, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա սովորել, առաջնորդել և բարգավաճել:
11