Արդյո ՞ ք ընտրել սովորական , ամենօրյա օգտագործման իրերից մեկը ՝ սոսինձ կամ էլ վրձին ու պատկերել դրա կյանքը , թե փորձել ցույց տալ , բացահայտել , օրինակ ՝ թեյի բաժակների « չտեսնված » կողմը , թե , թե և անվերջ « թե »– եր ։ Ընտրելով « արվեստի առօրյան և առօրյայի արվեստը » թեման` կանգնեցի գաղափարների , վիզուալ պատկերների , արտահայտությունների , գույների բազմազանության առջև և կարող եմ վստահաբար խոստովանել , որ թեմայի ընտրությունը , գաղափարի հասունացումն առավել բարդ էր , քան հենց աշխատանքի ընթացքը ։
Գաղափարի հասունացման փուլում արված էսքիզներ ՝ տարբեր թեմատիկայով և մտահղացմամբ
Առօրյայում արվեստի խտացումը գտնելու որոնումները իրենց վերջնակետը գտան , երբ հերթական անգամ մտածում էի առօրյայիս մաս կազմող վայրերի , իրավիճակների , մարդկանց մասին և երբ մետրո բառը ներխուժեց միտքս ու դարձավ այդ մտքերի հանգուցալուծումը ։ Իրականում մետրոն քաղաքային միջավայրի , առօրյայի միախառնման վայրն է ։ Ես հաճախ եմ նստում մետրոյում ու պարզապես նայում մարդկանց , որոնց հետ հարաբերվելու համար տրվում է ընդամենը մի քանի րոպե ։ Նրանք բոլորն ունեն իրարից խիստ տարբեր արտաքին , ժեստեր , պահելաձև և որ ամենակարևորն է ՝ մտքեր ։ Հենց այս կերպարային հագեցվածությունը , բազմազանությունն ու մարդկային էության մեջ ամփոփված արվեստն էր , որ ստիպեց ընտրել մետրոն ՝ որպես գործողությունների կատարման հարթակ ։ Այդպիսով` փորձեցի մետրոն` արվեստի այդ խտացման վայրն առավել համապարփակ կերպով բացահայտել ինձ համար ։